Նիկոլով հիացած մեր ժողովրդի մի մասը չի էլ նկատում, որ իրենց կուռքը թուլացնում է հայկական 2 պետությունների հիմքերը

Dec 13, 2018 Comments Off on Նիկոլով հիացած մեր ժողովրդի մի մասը չի էլ նկատում, որ իրենց կուռքը թուլացնում է հայկական 2 պետությունների հիմքերը

Նիկոլը փոխանակ Սասուն Միքայելյանին պատժի, որ համարձակվել է այսպես կոչված՝ հեղափոխությունն ավելի վեր դասել, քան՝ Արցախյան հերոսամարտը, որ Եռաբլուրում պառկած տղերքին փորձել ա համեմատել ճանապարհ փակողների հետ, փաստացի աշխատանքից հեռացնում ա Լևոն Մնացականյանին, ով որպես Արցախյան գոյամարտի մասնակից և Արցախի բանակի անմիջական հրամանատար հակադարձե՞լ էր Սասունի դավադիր մտքերին…

Ո՞նց կարելի ա փաստացի պատերազմի վտանգի տակ ապրող բանակի հրամանատարին արժանապատվություն ունենալու համար ազատել աշխատանքից, մի՞թե դժվար է հասկանալ , որ նման քայլով բարոյազրկում ենք առաջին գծում ապրող մարդկանց և ծառայող տղերքին, մի՞թե կարելի է այսչափ պետական մտածողությունից զուրկ լինել…

Ի դեպ Լևոն Մնացականյանին հեռացնելուց հետո լեգենդար Օգանովսկին ևս հրաժարական է ներկայացրել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից , իսկ Օգանոցսկին լոկ գեներալ չէ , նա Կենդանի լեգենդ է, իսկական հերոս…

Դրա համար էլ, ինչ այսպես կոչված՝ հեղափոխությունը տեղի է ունեցել , Ալիև կրտսերը չի էլ կրակում մեր վրա՝ մտածելով ի՞նչ կարիք կա խանգարելու, երբ մենք մեր ձեռքով ավիրում ենք՝ մեր իսկ ձեռքերով և արյամբ կերտածը…

Նիկոլով հիացած մեր ժողովրդի մի մասը չի էլ նկատում, որ իրենց կուռքը թուլացնում է հայկական 2 պետությունների հիմքերը և երբ նկատի բավական ուշ է լինելու ցավոք…

Մեր ժողովրդի բարձր բանականությամբ և վերլուծելու կարողությամբ օժտված հատվածը պետք է համախմբվի և դառնա ընդդիմություն՝ Նիկոլի անհասկանալի և պետական մտածողություն չունեցող իշխանությանը, մանավանդ որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա…

Գրել է Մենուա Հարությունյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: