ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. Իլհամ Ալիև

Dec 13, 2018 Comments Off on ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. Իլհամ Ալիև

Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ:

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը: Այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական ուժը և միջազգային դիրքի ամրապնդումը»»,- ասել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: