Դատաիրավական համակարգի մասնագետները փախուստի են դիմում

Dec 15, 2018 Comments Off on Դատաիրավական համակարգի մասնագետները փախուստի են դիմում

Մեր տեղեկություններով՝ դատաիրավական ոլորտի հմուտ մասնագետները՝ դատախազներ, քննիչներ եւ այլք, լքում են Հայաստանը։ Ավելի ճիշտ նրանք փախուստի են դիմում՝ հաշվի առնելով հետհեղափոխական Հայաստանում իրավական արդարադատության տիրթույթում ընթացող գործընթացները։ Մենք տեղեկացանք, որ մի քանիսը ապաստանել են Ռուսաստանում, հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից եւ ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը հնարավոր չի լինի, եթե տվյալ անձն ունի նաեւ այլ երկրի քաղաքացիություն։ Նրանցից ոմանք նաեւ պաշտոններ են ստացել ռուսաստանյան իշխանությունների կողմից, մենք առաջիկայում անուններ կնշենք։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: