Արմեն Գևորգյանն ինչ կապ է ունեցել Քոչարյանի հետ (video)

Dec 14, 2018 Comments Off on Արմեն Գևորգյանն ինչ կապ է ունեցել Քոչարյանի հետ (video)
Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու հիմքեր եւ պայմաններ առկա չեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջաններ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը:Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կաշառքի եւ փողերի լվացման վերաբերյալ գործը քննվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Նա նշեց, որ Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ:Հարցին, արդյոք Գեւորգյանի դեմ ցուցմունք տված անձը գործարար Սիլվա Համբարձումյանն է, Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե կալանավորման միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար ներկայացնում է որոշոակի փաստական տվյալներ կալանավորման հիմքերի եւ պայմանների առկայության մասին, բայց թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ է ներկայացվել, նման տեղեկություն հայտնել չեմ կարող»:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Գեւորգյանը չի փորձել թաքնվել եւ չի էլ թաքնվելու:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: