Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը.բանակցությունները շարունակվում են

Dec 13, 2018 Comments Off on Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը.բանակցությունները շարունակվում են

«Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղել է զրույց՝ ՌԴ-ից Հայստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Դեռևս պայմանավորվածություն չի եղել», – լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Հարցին, թե տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։

«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։

Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Ինչ վերաբերում է գազի գնին, վերջինս նշեց, որ այն պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն:

«Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: