Գազի գինը կթանկանա՞.պարզաբանում (video)

Dec 14, 2018 Comments Off on Գազի գինը կթանկանա՞.պարզաբանում (video)

Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցին՝ տարին վերջանում է, գազի գնի հետ կապված ռուսական կողմի հետ պայմանավորվածություններն ի՞նչ ընթացքի մեջ են: «Բանակցությունները շարունակվում են: Պայմանագրի ավարտվելը խնդիր չի, կերկարաձգվի, մինչև բանակցությունները կավարտվեն: Քանի դեռ պայմանավորվածություն չկա, հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր:Գնի նվազեցման ուղղությամբ կողմերի տրամադրվածությունը փոխշահավետ է ու բարեկամական»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: