Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Թրամփ

Dec 13, 2018 Comments Off on Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Թրամփ

Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մանրամասներով, որը կայացել է Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին ԱՄՆ օգնության մասին օրենքի ստորագրության արարողության ժամանակ:

«Ես խոսել եմ Թրամփի հետ: Ասել եմ, որ հայ եմ: «Օ՜, – պաստաանել է Թրամփը, – խելացի և աշխատասեր ժողովուրդ»», – «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում պատմել է Հայկազյանը:

Վիգեն Հայկազյանը նաև նշել է, որ Թրամփը լավ տեղեկացված է եղել հայերի մասին, իսկ ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը տպավորված է եղել 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: