Բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար․ Նիկոլ Փաշինյան

Dec 13, 2018 Comments Off on Բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար․ Նիկոլ Փաշինյան

«Մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման համար հավելյալ 2,5 մլրդ դոլար փոխանցել:Այդ միջոցները տնտեսելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանենք, խոսքը հավելյալ վճարների մասին է, որոնք պետք է լինեն նաև զինծառայողների վիճակի բարելավմանն ուղղված»,- Կառավարության հերթական նիստին խոսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործադիրի առջև շառացած հիմնախնդիրների մասին:

«Հաջորդ խնդիրը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու և ինժեներական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը մեր առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կրթության ոլորտում կան լրջագույն անելիքներ: Ըստ նրա՝ պետք է կրթության կապը տնտեսության կարիքների հետ կոնկրետացնել:

Առողջապահության ոլորտում ևս լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն՝ հասանելիություն ապահովելով հանրության լայն շերտերին:

«Այս ամենի գագաթնակետ պետք է լինի ՀՀ քաղաքացիների բարեկեցության էական շոշափելի փոփոխությունը, մեր նախընտրական ծրագրերից է ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը և աղքատության մակարդակն էականորեն նվազեցնելը: Ունենք ՀՀ քաղաքացիների մանդատը, որ այս խնդիրները պետք է լուծենք աշխատանքի խրախուսման և բարենպաստ պայմաններ ստեղծելու տրամաբանությամբ»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: