Որտեղ է Վահագն Հարությունյանը

Dec 14, 2018 Comments Off on Որտեղ է Վահագն Հարությունյանը

Հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Հարությունյանը շարունակում է գտնվել Մոսկվայում, ավելի վաղ մենք գրել ենք, որ Ռուսաստանը նրան քաղաքացիություն է շնորհել։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին մեղադրում էր մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: