Նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտա՞ք. Դավիթ Անանյանը՝ ցուցարարներին (video)

Dec 14, 2018 Comments Off on Նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտա՞ք. Դավիթ Անանյանը՝ ցուցարարներին (video)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը , Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա   իրականացնող  ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողների հետ զրույցում նշեց.«Բոլորդ բերում և նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»:Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։

Նշեցնք,որ ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: