Վայ էն պաշտոնյաներին.էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳ-իզմի», «ՊՈԱԿ-իզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությա՞մբ

Dec 13, 2018 Comments Off on Վայ էն պաշտոնյաներին.էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳ-իզմի», «ՊՈԱԿ-իզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությա՞մբ

«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳ-իզմի», «ՊՈԱԿ-իզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությա՞մբ: Եվ ամեն անգամ, երբ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում ա մենք պետք ա նորից քննարկենք: Ոչ մի բան պետք ա նորից չքննարկենք: Ի՞նչ ա ԾԻԳ-ը: Էդ պադավատներ են, ատկատներ են, էդ կոռուպցիա ա:Ամենամեծ կոռուպցիան այդ կառույցներում են :Եթե նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն, պետք է նախարարությունները լուծարեն, այլապես ինչի համար է այս պետական կառավարման համակարգը »,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ :

«Պաշտոնայներին բաժանել են «սորտերի»՝ առաջին, երկրորդ, երրորդ «սորտի», հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձը բարձրացնեն, բայց կան պաշտոնյաներ, որ տասնյակ ավելի բարձր աշխատավարձ են ստանում նույն գործի համար:

Այս խնդրին անդրադարձել ենք գյուղատնտեսության, տրանսպորտի և մյուս ոլորտներում: Եվ էն պաշտոնյաները, որ կպարզվի հանձնարարականը չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն գնան իրանց գործին: Շատ հստակ եմ ասում»,ասաց նա:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կարևորեց ծրագրերի կատարումները և ՀԲ-ի հետ գործընթացը համաձայնացնելը:

Ն.Փաշինյանն անհամաձայնություն հայտնեց և օրինակ բերեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը ևս կարծես իրականացվել է, բայց իրականում թալանել են, և լավ է, որ չի իրականացվել, որովհետև դրանով կոռուպցիան է կանխվել: Նա հայտարարեց, թե «հերիք ա ամեն անգամ Համաշխարհային բանկով» բերել որպես վերջնական փաստարակ. «Էս մոտեցումը դադարեցրեք»:

Փոխվարչաապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ՀԲ-ին իրենք հակափաստարկներ ունեն և ՀԲ-ի վարկանիշից է բխում այս գործընթացը:

Ն.Փաշինյանը պետական կառավարման արդյունավետության բարձրացման հարցում կարևորեց աշխատավարձերի բարձրացման հարցը, որն արդեն սկսվել է և կան նախարարություններ, որտեղ շոշափելի բարձրացում է տեղի ունեցել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: