Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են

Dec 13, 2018 Comments Off on Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են:

Այսպես, անցած տարվա վերջին կազմել են 7 մլն 450 հազար դրամ (5 մլն 620 հազար դրամ) և 16 հազար 100 դոլար (2016-ին` 12.7 հազար): Մուկուչյանի եկամուտը սեփական աշխատավարձն է` երկու վայրից ստացած, որը ամսական կազմում է 924 հազար դրամ: Նրա կնոջ` նոտար Իննա Շահնազարյանի դրամական միջոցները ևս թեև չնչին, բայց աճի միտումներ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Իննա Շահնազարյանը անցած տարեվերջին ուներ 3.4 մլն դրամ և 16 հազար 250 դոլար: Որպես եկամուտ Մուկուչյանի կինը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 8 մլն 26 հազար դրամը, որը ամսական կազմում է 668 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: