Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

Dec 13, 2018 Comments Off on Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Մկրտչյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 88 ՕM 883 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Պարսամ Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: