Վթար Արարատի մարզում.կա վիրավոր/տեսաշար/

Dec 13, 2018 Comments Off on Վթար Արարատի մարզում.կա վիրավոր/տեսաշար/

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 19 NQ 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները կարողացել են կարճ ժամանակում կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Խուրշուդյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: