Թերեզա Մեյը մնում է,բայց ավելի ուշ կհեռանա

Dec 13, 2018 Comments Off on Թերեզա Մեյը մնում է,բայց ավելի ուշ կհեռանա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։

Մեյը մնա կուսակցության առաջնորդ, քվեարկել է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը:

Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում է, որ նա պետք է հեռանա առաջնորդի պաշտոնից:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: