«Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները». Վահան Կոստանյանը՝ Հանրային Ռադիոյի «Կենսաձև» հաղորդմանը

Dec 12, 2018 Comments Off on «Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները». Վահան Կոստանյանը՝ Հանրային Ռադիոյի «Կենսաձև» հաղորդմանը

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հանրային Ռադիոյի Կենսաձևի եթերում պետք է քննարկենք անցած ընտրությունները, ինչ ակնկալիքներ ունի հասարակությունը ձևավորված խորհրդարանից և այլն։

Օգնականս, Մարիամը, զանգում է «Իմ Քայլը» Դաշինքի խոսնակ ոմն Վահան Կոստանյանի (անձամբ չեմ ճանաչում) և խնդրում է հաղորդմանը հրավիրել Լենա Նազարյանին։

Վահանը հարցնում է մյուս երկու հյուրերի անուններն ու ասում, որ Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները:
Լեվլ նշանակում է մակադակ

Լենային շատ հարգում եմ և վստահ եմ, որ դա իր մոտեցումը լինել չի կարող։
Հորդորս Վահանին

Հարգելիս, Հանրային Ռադիոն միակ հարթակն է, որ ներկայացնում է հանրային ՇԱՀԸ, որ միշտ անկողմնակալ ներկայացրել է բոլոր կողմերի կարծիքները ու երբեք մարդկանց չի բաժանել «լեվլների» )))

Իմ հաղորդման հյուրեր են եղել գրեթե բոլոր նախարարները, փոխնախարարները, հայտնի մարդիկ տարբեր ոլորտներից և երբևէ ոչ ոք նման անտակտ և էժան հայտարարություն չի թույլ տվել անել։ Ուստի հորդորում եմ այսուհետ ավելի լուրջ վերաբերվել մեր հրավերներին և մարդկանց չբաժանել «լեվլների», որը, մեղմ ասած, ճիշտ չէ

Իսկ ով ինչ «լեվլի» է ցույց կտա ժամանակը, արված աշխատանքն ու հանրային հարգանքը։
Այսքանը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: