Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը Ձեր ուսերին է. Երուսաղեմի պատրիարքի նամակը Փաշինյանին

Dec 12, 2018 Comments Off on Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը Ձեր ուսերին է. Երուսաղեմի պատրիարքի նամակը Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջև ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները և մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: