Իշխանությունների առաջ ծռմռվող ուժը չի կարող լինել ընդդիմություն. Վարուժան Ավետիսյան

Dec 12, 2018 Comments Off on Իշխանությունների առաջ ծռմռվող ուժը չի կարող լինել ընդդիմություն. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության  համահիմնադիր Վարուժան Ավետիսյանն այսօր ընդգծեց, որ իրենք ընդունել են  ընտրության արդյունքները` հաշվի առնելով, որ ժողովրդի կամքն  անքննելի է:«Ո՛չ Մարտի 1-ին կոալիցիայի մաս կազմած ուժերը՝ այդ թվում ԲՀԿ-ն, ոչ էլ իր ամբողջ գոյության ընթացքում ընդամենը ձևական ներկայություն ապահոված ուժերը, որոնք բոլոր հարմար  առիթների  դեպքում ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում, ուղղակի  օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն: Ասածիս մեջ դուք  շատ շուտով կհամոզվեք, պետք է  նկատի ունենանք, որ եթե  մեկը ուղիղ օլիգարխիկ ուժ է, ապա մյուսը  ևս քողարկված  նույնպիսի ուժ է: Քաղաքական, տնտեսական համակարգային  խիստ լյուստրացիայի  անհրաժեշտություն կա, մինչ  այդ մենք չենք կարող ձևավորել ազգային, պետական, ժողվրդավարական համակարգ»,-կարծիք հայտնեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: