Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը

Dec 12, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Որոշման մեջ գրված է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Քրիստինե Սարգսյանին 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: