Մեր ձայները քիչ չեն, բայց հեղափոխական մեծամասնությունը որոշեց մեզ համակրելով իր քվեն տալ Փաշինյանին. «Սասնա ծռեր»

Dec 11, 2018 Comments Off on Մեր ձայները քիչ չեն, բայց հեղափոխական մեծամասնությունը որոշեց մեզ համակրելով իր քվեն տալ Փաշինյանին. «Սասնա ծռեր»

Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի: Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցության ուղերձում՝ ուղղված իրենց աջակինցներին ու ընտրողներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ եւ ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի եւ մեր կուսակցությանը ձայն տալու համար։

Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքը անքննելի է եւ մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը եւ ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը։

Բարի երթ բոլորիս»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: