Տիգրան Խզմալյանի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Dec 11, 2018 Comments Off on Տիգրան Խզմալյանի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է. «Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունն արտաքին քաղաքականության մասին` ԱԺ ընտրություններից հետո։ Մեկնաբանություն չունեմ։ Թերևս վարչապետի պաշտոնակատարը նման դեպքերում պարտավոր է ասել ոչ թե «Հայաստանը չի ցանկանում», այլ «իմ գլխավորած կառավարությունը չի ցանկանում»։ Թե չէ ստացվում է նրա և պետության ու ազգի վտանգավոր նույնացում»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: