Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ շատ վատ եղանակ է

Dec 11, 2018 Comments Off on Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերական կետին հաղորդել են, որ շատ վատ եղանակ է

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:

«Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն:

Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա  համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: