Նիկոլի «տկարների» ու հեղափոխության զոմբիների վտանգը

Dec 12, 2018 1 Comment

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունը խոշոր հաշվով ապագաղափարական և ապածրագրային ընտրություն էր՝ մեկ անձի բարձր վարկանիշի վրա: Ավելի քան 70 տոոկս քվեներ ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուներից շատերը դարձել են և դառնալու են պատգամավոր ոչ թե նրա համար, որ նրանց հասարակությունը ճանաչում կամ վստահում է, ոչ թե նրա համար, որ մարդիկ տեսել են նրանց գործը, կամ մեծ պոնտենցիալով ինտելեկտուալ և մասնագիտական որակներով բացառիկ կամ բարձրակարգ քաղաքական գործիչ են, այլ միայն նրա համար, որ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ցուցակում են գտնվում: Տարիներ շարունակ Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվում էին մարդիկ, ովքեր կարող էին ձայներ բերել կուսակցությանը: Այս ընտրությունների ժամանակ, սակայն, բոլորովին հակառակ պատկեր էր՝ առանձին վերցրած հեղափոխության լիդերը կարողացավ ապահովել ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնության անցողիկ քվեները: «Իմ քայլը» դաշինքի բազմաթիվ թեկնածուներ վստահության հազարավոր քվեներ ստացան, բայց նրանք այդպես էլ չարտահայտեցին իրենց դիրքորոշումը իրենց համայնքի, մարզի, երկրի զարգացման հեռանկարների, խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ, այդպես էլ չներկակացրին իրենց մոտեցումները ազգային և հանրային արժեքների վերեբարյալ:

Հանուն արդարության պետք է նկատել, որ անգամ այն փոքրաթիվ համարձակները, ովքեր փորձ արեցին ներկայացնել ինչ-որ դիրքորոշումներ որոշակի հարցերի և ոլորտների վերաբերյալ, խորապես տապալվեցին՝ ցույց տալով գիտելիքների, փորձի և ընկալումների չափազանց ցածր մակարդակ: Որպես օրինակ կարելի է մատնանշել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, պատգամավոր Լենա Նազարյանի, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանի ու Արարատ Միրզոյանի, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի ու էլի շատերի հանրային ելույթները, որտեղ նրանք, մեղմ ասած, պարտություն կրեցին իրենց հետ բանավիճող նախկին իշխանական ուժերի ներկայացուցիչներ համարվող Արմեն Աշոտյանից, Արփինե Հովհաննիսյանից, Վիգեն Սարգսյանից, Գեղամ Մանուկյանից, Դավիթ Շահնազարյանից և էլի ուրիշներից:

Նախորդների մեջ անշուշտ կան ավելի փորձառու, ինտելեկտուալ և կայացած գործիչներ, բայց նրանք այս ընտրություններում ստացան ոչ թե իրենց քաղաքական ու մասնագիտական իմացությունների, այլ անցած քաղաքական կուրսի գնահատականը՝ անբավարարի տեսքով: Որտե՞ղ էր այդ մարդկանց իմացությունը, ինտելկտն ու փորձը, երբ Սերժ Սարգսյանը կործանման էր տանում քաղաքական ու պետական համակարգը՝ սկսած ընտրակեղծիքներից, վերջացրած սահմանդրության փոփոխություն ու երրորդ ժամկետի կառավարում:  Նախորդների համար այս ընտրությունները դաս պետք է լինեն և ունենան ուսուցողական նշանակություն: Բայց մյուս կողմից՝ որքան էլ բարձր է հեղափոխական էյֆորիան, որքան էլ բարձր է Փաշինյանի լեգիտիմությունը, պետք է հասկանալ, որ իշխանությունը միայն Նիկոլ Փաշինյանը չէ: Այդ ո՞վ չի հասկանում, որ անցած 6-7 ամիներին բազմաթիվ նախարարներ, մարզպետներ չեն քարկոծվել միայն հանուն Փաշինյանի։ Հեղափոխության սիմվոլը Նիկոլ Փաշինյանն է, բայց հեղափոխության տերը ժողովուրդն է: Հեղափոխությանը տեր կանգնելու միակ ճանապարհը երկիր ու հայրենիք կառուցող ծրագիր, և այդ գործն անելու ունակ անձեր ընտրելն է: Մենք տվեցինք հազարավոր քվեներ՝ անգամ չդնելով գաղափարական որևէ հարց. քվեարկելու միակ չափանիշը հեղափոխության առաջնորդի նկատմամբ ունեցած վստահությունն ու հավատն էր:  Մեր հասարակությունը անգամ ողջամիտ և ուժեղ ընդդիմություն ընտրելու ինքնագիտակցություն չունեցավ: Հատկապես մարզերում այն նույն զանգվածները, որոնք հոծ շարքերով ընտրում էին նախկին իշխանություններին, այս անգամ նույն հաջողությամբ ընտրեցին «Իմ քայլը» դաշինքին՝ համարելով, որ դրանով իրենք սատարում են հեղափոխությանը: Մինչդեռ հատկապես ռեյտինգային ցուցակներում կային մադիկ, որոնց ընտրելն ուղղակի հակահեղափոխություն էր, որն իրականացվեց լայն զանգվածների գործուն աջակցությամբ: Խոշոր հաշվով, ամեն հասարակություն ի վերջո ստանում է այն, ինչին ինքն արժանի է: Մենք տեսել ու հանդուրժել ենք ՀՀՇ-ի բետեռներին, քոչարյանական ռեժիմի ու ՀՀԿ-ի քրեածին տարրերին, հիմա էլ ստեղծվում է մի վիճակ, երբ  ստիպված ենք լինելու հանդուրժել Նիկոլի տկար թիմակիցներին ու հեղափոխության «զոմբիներին»: Եվ ուրեմն նոր իշխանության առաջին գործը հասարկությանը փոխելն ու կրթելն է:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նիկոլի «տկարների» ու հեղափոխության զոմբիների վտանգը” հրապարակմանը

  1. Hakob Margaryan says:

    Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
    https://analitik.am/news/view/447172?fbclid=IwAR3EWXTiTVVaL7UY9m05gaBtcyQc_hfHlHOYDDrO9uDIaHqrQcZk3ArocuY Լեվոն Տեր- Պետրոսյանը (լենդրուշ Խալիլյան թուրքը) Փաշինյանի շինծու թավշյա (бархатный) հեղափոխությամբ , իսկ իրականում խեռժիկի հետ պայմանավորված, նրա զավթած սուպեռ վարչապետի պաշտոնը վաղուց կեղծ ընդիմադիր խաղացող, իրեն աճեցրած հոգեվոր զավակ նիկոլին հանձնելու, գլխավոր դիրիժոր – պաստանովչիկն է եղել ու կա… Որով էլ, ժողովրդի աջքին թոզ փչելով, հհկ -ից դեպի (ՀԱԿ – ՔՊ)- ին իշխանատեղփոխություն իրականացրեցին …. Վաղուց հայտնի է, որ երկրի առաջին հիմնարար այդ քանդարար ջհուդական վաղեմի ու ներկա դավադրություններով Հայկական պետականությունը վերացնելու մտադրություններով է, որպես Իսրաելի հատուկ ծառայության “Մասադի” գործակալ, մխրճվել Հայստանի կառավարման առաջին դեմքի դավադիր դերակատարությամբ , Եվ այսօր մենք պիտի հասկանանք որ նիկոլի ճարտախոսական խաբկանքներով, ժողովրդին թյուրիմացության մեջ գցած “Իմ քայլ դաշինքի” հաղթանակը, դա նույն Լտպ -ի կողմից 2008-ին ջհուդների ծրագրով հիմնված ՀԱԿ -Ի, մեր ժողովրդին հիասթափեցնելու, նրանց աչքը վախեցնելու խառնակչական գործելակերպն է…եվ հենց դրա համար էլ որպես շարժման առաջատարի նիկոլին առաջ մղելով, դրսից սորոսյան եվ այլ կանալներից վալյուտային ներարկումներով, եվ վաղուց հայտնի գունավոր հեղափոխության պրոպագանդիստական ոճին նմանակելով ու էլ ավելի կատարելագործելով, այդ մութ ուժերի տեղական համակիրներն, միտումնալից Չ՛մասնակցեցին նոր խորհրդարանի ընտրություններին…Սակայն լեվոնի թելադրանքով, նիկոլյան զավզակախոսի գոռգոռոցաճվճվացող թուրքական մուղաբազի- զազրախոսությամբ, շատ հավանական է մոտակա ժամանակներում Հայստանին նորանոր վնասներ հասցնելու դավադրությունների ականատեսը լինենք…. Հայրենակիցներ լսեք նաեվ Ֆրանսիայում վտարված, լեվոնյան կառավարման հանցավոր ժամանակների թալանչիների “ներքին խոհանոցին” լավատեղյակ որպես տարիքն առած հայրենանվեր, մեր հարգանքին արժանի մարդու տեսանույթում հնչեցվող հիշողությունները եվս
    https://www.facebook.com/100011380450211/videos/930972870625386/?hc_ref=ARS91sgJ3A1PSK-E3zaYSl4bNQT8jJecOsi4GvFhhbWfm-nH8iybfA1tcGDzj_MX7BsMeruzhan Grigoryan was live.