Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապ տարել են հիվանդանոց

Dec 10, 2018 Comments Off on Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապ տարել են հիվանդանոց

Քիչ առաջ կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանը 168.am-ին հայտնեց, որ 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իր ամուսնու՝ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը, խոսելով իր առողջական վիճակի մասին, նշել է, որ «ինքնազգացողությունը լավ է, կա թեթև հոգնածություն»:

Նշենք, որ այսօր Հովհաննես Գալստյանին էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Հովհաննես Գալստյանին խնդրել է դուրս գալ հացադուլից և ուշադրություն դարձնել առողջությանը: 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: