Բոլորիս պարտքն է ստեղծել հավասար պայմաններ և իրավունքներ յուրաքանչյուրի համար

Dec 10, 2018 Comments Off on Բոլորիս պարտքն է ստեղծել հավասար պայմաններ և իրավունքներ յուրաքանչյուրի համար

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ուղերձը` Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով.

«Դեկտեմբերի 10-ը 70 տարի է, ինչ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր երկրում օրեցօր արձանագրվող հաջողությունները:

Մարդը բարձրագույն արժեք է և բոլորս մեր ամենօրյա աշխատանքով կարող ենք նպաստել Հայաստանում իրավունքների և ազատությունների երաշխավորմանն ու պաշտպանությանը: Եվ բոլորիս պարտքն է ստեղծել հավասար պայմաններ և իրավունքներ յուրաքանչյուրի համար` հարթելով ճանապարհ, որը հիմնված է հավասարության և մարդկային արժանապատվության վրա:

Լինելով առողջապահության ոլորտի պատասխանատու` կարևորում եմ, որ ցանկացած քաղաքացի իմանա և կարողանա պաշտպանել իր առողջապահական իրավունքը և բժշկական հաստատություն դիմելու պարագայում վստահ լինի, որ դրանք չեն ոտնահարվելու: Առողջապահության նախարարությունը հանձնառություն է ստանձնել պահպանելու ՀՀ քաղաքացիների առողջությունը:

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի հաջողության երաշխիքն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: