«Տաշիր»-ը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը. КоммерсантЪ

Dec 10, 2018 Comments Off on «Տաշիր»-ը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը. КоммерсантЪ

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը, որտեղ «արհեստական երիկամ» սարքի միջոցով իրականացվում է երիկամային սուր և քրոնիկ անբավարարության բուժում: Ինչպես նշում է kommersant.ru-ն, «Տաշիր»-ն ու «Դիալոգ»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը գնման տեղեկությունը հերքել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր սեփականատերերը մտադիր են եկող տարում ընդլայնել ցանցն ու երեք նոր բուժհաստատություն բացել: Ռուսաստանում ներկայում հեմոդիալիզի կարիք ունեցող մոտ 45.000 հիվանդ կա, որից 5.000-ը՝ Մոսկվայում: Մինչդեռ «Դիալոգ»-ի կենտրոնները սպասարկում են 550 հիվանդի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: