Ովքե՞ր են ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուները` ըստ ընտրատարածքների

Dec 10, 2018 Comments Off on Ովքե՞ր են ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուները` ըստ ընտրատարածքների

Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է «Իմ քայլից» առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը (31,739 ձայն): Նա առաջադրված էր թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը:

Նրան հետևում են «Իմ քայլից» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը (25,550 ձայն) և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, անկուսակցական, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը (24,172 ձայն):

Tert.am-ը ներկայացնում է, թե որ թեկնածուներն են ամենաշատ քվե ստացել յուրաքանչյուր ընտրատարածքում:

Թիվ 1, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն 
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Կոնջորյան Հայկ Արսենի- 12,784

Թիվ 2, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ավինյան Տիգրան Արմենի-14,314

Թիվ 3, Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Միրզոյան Արարատ Սամվելի-25,550

Թիվ 4, Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն 
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 21,812

Թիվ  5, Արարատ
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սարգսյան Գարիկ Մնացականի-22,604

Թիվ  6, Արմավիր
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Մեխակյան Արգիշտի Մեխակի-13,122

Թիվ  7, Արագածոտն
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գևորգյան Դավիթ Հովիկի-16,508

Թիվ  8, Գեղարքունիք
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Կարապետյան Վարազդատ Ազատի-14,616

Թիվ 9, Լոռի
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Խաչատրյան Արամ Մայիսի-15,038

Թիվ 10, Կոտայք
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Միքայելյան Սասուն Մեխակի- 31,739

Թիվ 11, Շիրակ
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի- 24,172

Թիվ 12, Սյունիք, Վայոց Ձոր
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սարգսյան Տրդատ Նորիկի- 10,042

Թիվ 13, Տավուշ
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու- Փաշինյան Սիփան Արտակի- 17,155

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: