Ընդդիմությունը ծնվելու է Իմ քայլը դաշինքից. Կարեն Քոչարյան

Dec 10, 2018 Comments Off on Ընդդիմությունը ծնվելու է Իմ քայլը դաշինքից. Կարեն Քոչարյան

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին:

«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից», ասաց Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանն առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում: Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:

Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:

«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը», հավելեց Կարեն Քոչարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: