Ափսոսանքով ենք կրկնում նաև, որ ընտրություներն անցան վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ.Ռուբեն Թորոսյան

Dec 10, 2018 Comments Off on Ափսոսանքով ենք կրկնում նաև, որ ընտրություներն անցան վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ.Ռուբեն Թորոսյան

«Մարդու իրավունքներ – 96» կուսակցության շնորհավորանքը 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտման կապակցությամբ

Շնորհավորում ենք բոլորիս ԱԺ ընտրությունների ավարտման, ինչպես նաև, «Իմ քայլ» դաշինքին, ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ԱԺ արդեն իսկ մուտք գործելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ նոր Ազգային ժողովը կկարողանա իրական հեղափոխություն իրականացնել ավազակաիշխանության կողմից ավերած մեր Հայաստանում: Միաժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում ընտրությունների համար երանելի այս պայմաններում ընտրողների ցածր մասնակցության համար, ինչը մեր կարծիքով, ահազանգ է «հեղափոխական» գործընթացների արդյունավետության ուղղությամբ:

Ափսոսանքով ենք կրկնում նաև, որ ընտրություներն անցան վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, այդ թվում, նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, ինչը, ցավոք, մեզ թույլ չի տալիս այս ընտրություններն անվանել ժողովրդավարական: Այնուամենայնիվ, ընդունելով այն ակնհայտ փաստը, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետական հաղթանակը հայաստանցիներիս գերակշռող մեծամասնության անվերապահ ցանկությունն է, մենք քննադատաբար ողջունում ենք և ժողովրդավարական կառավարում մաղթում նրան՝ ի նպաստ Հայաստանի հպարտ քաղաքացու բարօրության և անվտանգության:

«ՄԻ-96» Ռուբեն Թորոսյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: