«Հայաստանի սփյուռքը այլևս չի կարող հեռվից դիտողի դերում մնալ՝ սպասելով տեսնել՝ ինչ տեղի կունենա». Սերժ Թանկյան

Dec 10, 2018 Comments Off on «Հայաստանի սփյուռքը այլևս չի կարող հեռվից դիտողի դերում մնալ՝ սպասելով տեսնել՝ ինչ տեղի կունենա». Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ գրելով.

«Ի՞նչ կարող եմ ասել: Հայաստանի ժողովուրդը ստիպեց, որպեսզի իր ձայնը հնչի բարձր և հստակ, այնքան, որ նախկին իշխող կուսակցությունները (ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն) չկարողացան անգամ հավաքել 5%՝ խորհրդարան անցնելու համար: Սա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մանդատ կտա շարունակել հետագա բարեփոխումները և իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ տնտեսության զարգացման ծրագիրը:

Նախկինում իշխանությունների կողմից պաշտպանություն ստացող միավորները, ովքեր ներգրավված էին այս տարիներին աղաղակող կոռուպցիայի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անարդարության մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն և վճարեն իրենց արարքների համար:

Հայաստանի սփյուռքը այլևս չի կարող հեռվից դիտողի դերում մնալ՝ սպասելով տեսնել՝ ինչ տեղի կունենա: Արդեն տեղի է ունեցել: Ժամանակն է մասնակցելու մեր հայրենիքի հարստացմանը: Սա իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ և մի հաղթանակ, որը պետք է գնահատել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: