Զուգահեռ Խորհրդարան կազմավորել.Հովսեփ Խուրշուդյանի առաջարկը

Dec 10, 2018 Comments Off on Զուգահեռ Խորհրդարան կազմավորել.Հովսեփ Խուրշուդյանի առաջարկը

Ընտրարշավը սկսվելուց՝ Ազատություն ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս և դրան զուգահեռ: Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ, պետք է սկսեն քաղաքական արտադրանք տալ.

1. օրենսդրական նախաձեռնություններ,
2. ժողովրդական դիվանագիտություն,
3. իշխանությունների վերահսկողություն:

Այս ամենի առավել արդյունավետ իրականացումը տեսնում եմ Զուգահեռ Խորհրդարան կազմավորելու միջոցով, որը կդառնա համալիր և համակարգային կառուցողական հակակշիռ գերկենտրոնացված իշխանությանը: Այդտեղ տարբեր քաղաքական ուժեր կքննարկեն (թեև կարող են անգամ չքվեարկել) օրենսդրական նախաձեռնությունները, կհասցնեն դրանք անհրաժեշտ որակի և կփոխանցեն ընտրված խորհրդարանին: Նաև կխմորվեն քաղաքական օրակարգերը և երկրի զարգացման ռազմավարությունները, որոնց արդյունքները ևս կշրջանառվեն, այդ թվում՝ կփոխանցվեն նոր խորհրդարանին: և այս ամենը, անկախ այդ արտադրանքում առկա քննադատության դոզայից՝ բարեկամաբար և սիրով:

Հովսեփ Խուրշուդյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: