Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցի հարցերին /տեսանյութ/

Dec 10, 2018 Comments Off on Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցի հարցերին /տեսանյութ/

Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է.

«Ակնկալում եմ, լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։

Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է վերջինիս առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:

«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը թուրք լրագրողի  այն հարցին, թե ինչպես է զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:

ermenihaber.am

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: