«Փաստացի «Իմ քայլին» ընտրել է ժողովրդի 34 տոկոսը… Իրավունք ունի՞ մեկ երրորդ ստացած որևէ մեկը խոսել ողջ ժողովրդի անունից»

Dec 10, 2018 1 Comment

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստացի «Իմ քայլին» ընտրել է ժողովրդի 34 տոկոսը․
66 չի ընտրել, եւ կամ այլոց է նախըրտել․

-Չե՞ք ասի՝ 34-ն է մեծ, թե՝ 66-ը․․․

Հ․Գ․ -Իրավունք ունի՞ մեկ երրորդ ստացած որեւէ մեկը․
Խոսի ողջ ժողովրդի անունից

Հ․Գ․ Մանավանդ որ, նույն Որեւէ Մեկն անվերջ խոսում էր նախորդ ընտրություններում տեղի ունեցած ահեղնադղորդ կեղծիքներից;
Որոնք հաշվել է կորիֆեյ-ծովանկարիչ Մուկ-ուչյանը․
Եւ որ նոր տիրակալի իշխանության գալու առաջին գործը պետք է որ լիներ․
Սույն գործիքի հեռացումը ընտրական գործընթացից․

Սակայն
Մուկ-ուչյանը ոչ միայն մնաց պաշտոնին․
-Այլեւ այսօր ծով է նկարել արդեն՝ Փաշինյանի համար․․․

Հ․Գ․ -Կապ չունի․
-Շնորհավորում ենք Մուկուչյանի ձեռամբ պառլամենտ անցած ուժերին՝
-Սպասում նրանց <<ստեղծագործական>> գործունեությանը․․․․

#Ճակտին_կախվածի_հիսուն_երանգները

Հ․Գ․ Ի դեպ․ սա ավելի սպառիչ է, քան իմ գրածը»:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “«Փաստացի «Իմ քայլին» ընտրել է ժողովրդի 34 տոկոսը… Իրավունք ունի՞ մեկ երրորդ ստացած որևէ մեկը խոսել ողջ ժողովրդի անունից»” հրապարակմանը

  1. Հրանուշ Խառատյան says:

    Հարգելի տիկին Դավթյան, այդ հարցը Ձեր մոտ չառաջացա՞վ 2017թ.-ին, երբ ՀՀԿ-ն խփեց 769.590 ընտրողների ձայներ, և առաջացավ այսօր, երբ ՛՛Իմ քայլին՛՛ քվեարկեց 884.456 ընտրող՝ փաստացի 114.866 քվեով ավել: Սա՝ այն դեպքում, երբ ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկություններով մեր երկրի ընդհանուր ընտրողների թիվը 2017թ նկատմամբ /2.588.890 մարդ/ նվազել է 12.651-ով, ըստ ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկության դառնալով 2.575.939 մարդ: