«10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են». Նիկոլ Փաշինյան (video)

Dec 10, 2018 1 Comment

Շենգավիթի 8/16 ընտրատարածքում քվեարկելուց հետո «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել ու ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ն սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումն ու այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանություների վարկածը շինծու է: ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավել է ներքաղաքական պրոցեսների մեջ»,- արձագանքելով Ռ. Քոչարյանի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կարող էր նախագահը պաշտոնավարել 40-ից ավելի օր և տեղյակ չլինել 0038 հրամանի մասին, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես կիսում եմ ձեր կարծիքը»։

Անդրադառնալով գաղտնալսմանն ու դատարանին ցուցումներ տալու մեղադրանքներին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց. «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Քոչարյանի դատավարության գործով, և այդ հեռախոսազրույցների՝ դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, և հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»։

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “«10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են». Նիկոլ Փաշինյան (video)” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    ARAJIN HANJAVOR TUN YS 10 ZOHERUN NIKOL CHD PASTER qAN MI OR ANBAYMAN HACHIV BIDI DAS ERJANKUTYAN ARJUNKNER CHAT CHUT TCHPAHTUTYAN ARJUNKNERU DIDI VRAJVIN