ԵՄ Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի

Dec 08, 2018 Comments Off on ԵՄ Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի

Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար: Մոտ ապագայում Հայաստանի կառավարության հետ ֆինանսավորման մասին համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Միջոցները կուղղվեն Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում բիզնեսի զարգացմանը,դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար:Այս միջոցները ներդրվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում », – ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: