Փաշինյանը նախևառաջ պետք է դադարեցնի իր միջամտությունը քրգործերին․ փաստաբան/տեսանյութ/

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը և գրառումը. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համացանցում տարածված գաղտնալսման ձայնագրության կապակցությամբ հայտնում է հետևյալը.

«Պետք է վերջ տալ կոռումպացված դատարանին»՝ մոռանալով, որ միայն իր, ԱԱԾ, ՀՔԾ պետերի միջամտությունն (միջամտության ձևն ու բովանդակությունն էական էլ չեն) արդեն իսկ խոչընդոտ է արդարադատության իրականացմանը, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով, այսինքն, մինչև կոռումպացվածությանը վերջ դնելը, Նիկոլ Փաշինյանը պետք է դադարեցնի նախևառաջ իր միջամտությունը քրեական գործերին։

Լավ, սա դեռ մի կողմ, ասում են՝ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, պետք էր համաձայնեցնել և այլն, իսկ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց ընտրելուն միջամտելն ու դատարանի անկախությունը խախտելն ինչո՞վ էր պայմանավորված

Սույն տեսաուղերձում խոսել եմ այս և այլ հարցերի շուրջ»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Փաշինյանը նախևառաջ պետք է դադարեցնի իր միջամտությունը քրգործերին․ փաստաբան/տեսանյութ/”

Մեկնաբանել