Պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել. Վիկտոր Սողոմոնյան

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

«Պատրաստվում էինք դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, մեզ թույլ չտրվեց: Գալիք տարվա փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չենք կարող պլանավորել հասկանալի պատճառներով: Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել շարունակել պայքարը նաև բանտից, այսինքն` ոչինչ չի փոխվել այդ տեսանկյունից»,- դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը:

«Ազատ արձակվելուց հետո հասկանալի է, որ նա պետք է որոշ չափով իր կարծիքը հանրությանը ներկայացներ, որովհետև դա հետաքրքրում էր հանրությանը, շատերը ցանկանում էին հարցազրույց վերցնել նրանից: Մենք քննարկեցինք և եկանք կարևոր որոշման, որ ինքը ասուլիսների և մամուլի հետ շփումների ժամանակ որևէ կերպ չի լուսաբանելու իր քրգործի հետ կապված մանրամասնություններ, քանի որ դա հետագայում կարող էր մեկնաբանվել, որ փորձ է արվում քրգործի ընթացքի վրա ինչ-որ ձևով ազդեցություն թողնել: Նա այդպես էլ վարվեց, իր բազմաթիվ հարցազրույցների մեջ ոչ մի կերպ մանրամասների մեջ չխորացավ: Նրա բոլոր հարցազրույցները բացառապես քաղաքական, տնտեսական խնդիրների շուրջ էին»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել. Վիկտոր Սողոմոնյան”

Մեկնաբանել