Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավոր «Հրաչ-Վաչեի» որոշումը. Վիկտոր Սողոմոնյան

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

«Հիշեցնենք,որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը և ասում, որ դատավորն իրեն զանգել էր ահաբեկված։Բոլոր խոսակցությունները, որ վերջին օրերին, մեկ ամիս առաջ լսում, ծիծաղում էինք, զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի ու ընդհանրապես հասարակության վրա։ Այսինքն՝ ուղղակի նեղ անձնական շահերից ելնելով՝ պետք է որոշել կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին՝ ուզի-չուզի պետք է նստի։ Սա աննախադեպ է մեր պատմության մեջ», -այսօր վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը՝ հարուցված քրեական գործը, «անձնական վենդետայի մոլուցքը», գաղտնալսված զրույցում նկատվող «կենցաղային քննարկումները», խայտառակություն է։

Սողոմոնյանն ասաց, որ կասկած չունի՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ։

«Նա մեծ անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի համար։ Ժամանակը կանցնի և ամեն ինչ իր տեղը կընկնի», – նշեց Սողոմոնյանը։

Նկատենք՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը և ասում, որ դատավորն իրեն զանգել էր ահաբեկված։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավոր «Հրաչ-Վաչեի» որոշումը. Վիկտոր Սողոմոնյան”

Մեկնաբանել