«0038 հրամանը որևէ կերպ չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում». Հայկ Ալումյան

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

«2008 թվականին պաշտպանության նախարարի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը չի կարող դրվել ո՛չ մեղադրանքի, և ո՛չ էլ կալանավորման հիմքում։0038 հրամանը, որպես այդպիսին, այն թուղթը, որ գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, որովհետև ինքը չունի փաստաթղթի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմաններ», – Վերաքննիչ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունները:

ՀՔԾ-ն հակառակն է պնդում հարցին, Ալումյանը արձագանքեց. «Ցավոք։ Եթե ՀՔԾ-ն թույլ տար միայն, որ այդ հրամանը մենք ցույց տայինք հանրությանը, դրանից հետո նման հայտարարություն չէր անի ՀՔԾ-ն։ Դրա համար ինքը մեզ ցույց չի տալիս ու ինքն էլ ինչ ուզում, ասում է»։

Ես հերթական անգամ կդիմեմ ՀՔԾ՝ այդ փաստաթուղթը հրապարակելու թույլտվություն ստանալու համար,ասաց փաստաբանը:

Դատարան ներկայացված ու կողմերին տրամադրված հրամանի վրա, ըստ Ալումյանի, չկա տարեթիվ, ամսաթիվ, համար։

«Կոնկրետ այդ վիճակով այդ փաստաթուղթը չէր կարող դրվել կալանավորման հիմքում։ Այդ հրամանի մեջ չկա մի այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել պարոն Քոչարյանի դեմ», – նշեց Ալումյանը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«0038 հրամանը որևէ կերպ չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում». Հայկ Ալումյան”

Մեկնաբանել