ՀՔԾ-ն ստացել է Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը

Dec 07, 2018 Comments Off on ՀՔԾ-ն ստացել է Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը

ՀՔԾ-ում ստացել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և ուղարկել կատարման, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Աղբյուրը փոխանցեց, որ կա ընթացակարգ, որի համաձայն դատարանից ստացվում է որոշումը, տրամադրվում քննիչին, որն էլ ուղարկում է ոստիկանություն՝ այն ի կատար ածելու։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: