Քոչարյանը անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար

Dec 09, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմանը,լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա բիրտ կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետեւանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն, ակնհայտ է»:

Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով որոշման տրամադրմանը, քիչ առաջ ինքնակամ ներկայացել է ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ,նշեցին պաշտպանները:

Անդրադառնալով, դատարանում իրենց կողմից ներկայացված միջնորդություններին, Ալումյանը նշեց, որ դրանք կապված էին ՍԴ դիմելու հետ.

«Դատարանն այդ միջնորդություններին լուծում չտվեց, որոշեց վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ: Վերջնական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք, թե ինչ լուծումներ են տրված: Սակայն, ակնհայտ է, որ մերժված են, բայց թե ինչ պատճառով, ասել չենք կարող: Ինչ վերաբերում է տեսանյութը դատարանում հետազոտելու մեր միջնորդությանը, դատարանն այդ միջնորդությունը ևս մերժեց, տեսանյութը՝ չհետազոտվեց»,- նշեց Ալումյանը։

Պաշտպանական կողմը դիմելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարա:

«Մենք ոչ թե ուզում էինք խնդիրը տեղափոխել Սահմանադրական դատարան, այլ ՍԴ դիմելու ընթացակարգը։ Տվյալ դեպքում՝ չէր նախատեսում, որ հարցը պետք է լուծվի այնտեղ: Ուղղակի, եթե Վերաքննիչ դատարանը որոշի դիմել ՍԴ, ապա վարույթը կկասեցվի և ՍԴ-ից կպահանջի որոշում, թե արդյոք մեր կողմից նշված քրեադատավարական և քրեաիրավական նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը թե ոչ, ինչից հետո քննությունը կշարունակվեր էլի Վերաքննիչ դատարանում»,- հավելեց Ալումյանը։

Լրագրողների հետ հանդիպմանը Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ որևէ կասկած չունի, որ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ, քանի որ նա անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Քոչարյանը անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար”

Մեկնաբանել