Քոչարյանը չի սպասել, որ գնան իր ետևից. ինքն է գնացել է ԱԱԾ (video)
«Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանության բիրտ ճնշումների պայմաններում։ Մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է»,- Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ասուլիսի ընթացքում ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը։
«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ»,-ասված է հայտարարության մեջ:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգնա իր հետևից, որոշել է ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն ՔԿՀ. «Ինքը տվյալ պահին այնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Քոչարյանն այս պահին այնտեղ սպասում է, դրա համար այստեղ չէ»։