Փաշինյանը մանրամասներ է պատմում Ալիևի հետ զրույցից

Dec 07, 2018 Comments Off on Փաշինյանը մանրամասներ է պատմում Ալիևի հետ զրույցից

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմեց,որ  իր ու  Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։   Նրա խոսքով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։ Փաշինյանի խոսքով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով, սակայն Փաշինյանը նշել է, որ պետք է այդ մասին խոսի Արցախի իշխանությունների հետ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: