Վարդենյաց լեռնանցքը փակ է

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Մաստարա-Լանջիկ հատվածում, Արթիկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վարդենյաց լեռնանցքը փակ է”

Մեկնաբանել