Սկզբից «հանդիպում լիֆտում», իսկ հետո բալետի ժամանա՞կ (լուսանկար)

Dec 07, 2018 Comments Off on Սկզբից «հանդիպում լիֆտում», իսկ հետո բալետի ժամանա՞կ (լուսանկար)

Իհարկե չարժե լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություներ և եզրակացություններ անել մի նկարի հիման վրա, բայց, այնուամենայնիվ, այս նկարը շատ սիմպտոմատիկ բնույթ ունի իմ կարծիքով: Տեսեք, թե մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողքին ովքեր են նստած. Մեր ռազմավարական թշնամի երկրի ղեկավար Իլհամ Ալիևը և կամաց-կամաց ռազմավարական թշնամի դառնող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ Փաշինյանին «սովորության համաձայն» ուղարկել են շարքի վերջը…

Սա ուրախանալու համար չեմ ասում, սա փաստ է, որը արձանագրում եմ: Փաստ է, որն ունի կրկնվելու հատկություն:

Քանի որ ես նաև ակտիվ հետևում եմ լրատվական հոսքերին, կարող եմ ասել, որ երեկ մեր ԱԳՆ նախարարի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարի հանդիպումից հետո Մամեդյարովը շատ խիստ ուրախացած էր, և նշում էր՝ լիահույս է, որ գալիք տարի լուրջ առաջընթաց կլինի: Ստեղ հիշում եմ Բոլթոնի խոսքերը, ով եկավ Երևան և ասաց, որ մենք պետք է նախկին կարծրատիպերից ազատվենք նաև Արցախի հարցում:

Հիմա ուզում եմ հասկանալ՝ Մամեդյարովի այս ոգևորությունը ինչո՞վ է պայամանավորված: Բալետի ժամանակ Ալիևը և Փաշինյանը կրկին «լիֆտում» որոշումնե՞ր են ինչ-որ կայացրել, որոնք մեզ «վերջին պահին կպատմեն»՝ ինչ է կատարվել, որ մեր թշնամու կողքը այսքան ոգևորված է: Հեչ լավ բաներ տեղի չեն ունենում…..

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: