Օսիպյանը`Վովա Գասպարյանի հետքերով

Dec 08, 2018 Չի մեկնաբանվել

Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն սրան զուգահեռ Հայաստանի հեափոխական ոստիկանությունն էլ իր հերթին է գործուն աջակցություն ցուաբեում իշխանություններին: Դեկտեմբերի 5-ին Վալերի Օսիպյանը Արմավիրի մարզ կատարած այցով ավարտել է նախընտրական մարզային այցելությունները, որոնք ոստիկանությունը խորհրդակցություն է համարում, փոխարենը մարզային ընտրատարածքների ընդդիմադիր թեկնածուները՝ սպառնալիքների տեղատարափ իրենց ու իրենց շտաբերի ղեկավարների դեմ: <<Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես և ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր>>,-ասվում է Արմավիր կատարած այցի վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությունում:

Իսկ իրականում մի շարք մարզերի ռեյտինգային թեկնածուներից ահազանգեր ենք ստացել, որ Օսիպյանը թիրախավորել է հատկապես ՀՀԿ-ական թեկնածուներին եւ նրանց համակիրներին եւ այդ հանդի գնացել, բայց իմ համակիիպումների ժամանակ մի քանիսին բացահայտ սպառնացել, որ հարվածի տակ են.<<Ես հանդիպմանը չէի գնացել բայց իմ համակիրին ասել է, որ ձեր ցուցակների մասին մենք լավ գիտենք , զգուշացնում ենք՝ վատ է լինելու: Մենք ոչ ցուցակ ունենք, ոչ էլ կարող ենք ունենանք, ովքեր ցուցակագրում են, ովքեր նյութական խոստումներ են տալիս ընտրողներին, թող իրենց զգուշացնեն>>,- ասաց մեր աղբյուրը:

Ասվածի վառ ապացույցն է այն, որ Օսիպյանի Լոռու մարզ կատարած այցից մեկ օր անց դեկտեմբերի 3–ին Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաեւ Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Ըստ լուրերի՝ բերման ենթարկվածների թվում են ՀԷՑ–ի եւ «Գազպրոմ Արմենիայի» տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: «Գազպրոմի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է: Իսկ ՀԷՑ–ն, ինչպես գիտենք, պատկանում է Սամվել Կարապետյանին, որը նաեւ բավական ազդեցիկ է Լոռու մարզում, իսկ ՀԷՑ-ի՝ նաեւ մարզային գրասենյակի ղեկավարներն են նրա անմիջական թիմի: Բաղդասարյանը ռեյտինգային ցուցակով թեկնածություն է առաջադրել: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները մտավախություններ ունեն, որ Լոռու մարզում Իշխանությունը ոստիկանության միջոցով փաստորեն որոշել է բռնել մրցակիցների վախը, ինչը ժամանակին անում էր Վովա Գասպարյանը, որի մարզային այցելություններից հետո վհուկնեի որս էր սկսվում եւ ամենաշատ քննադատողը հենց Նիկոլ Փաշինյանն էր:

Մինչդեռ Օսիպյանը Արարատի մարզ էր այցելել ճիշտ նույն օրերին, երբ մամուլում հայտնվեց մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ իր համակիրների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Թեեւ տեղեկություններ կան, որ մարզպետն անձամբ է ծեծել իր թիմակցին, սակայն ինչպես տեսնում ենք, նրան արանքից հանեցին եւ գործը ջարդեցին վարորդի վրա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Օսիպյանը`Վովա Գասպարյանի հետքերով”

Մեկնաբանել