Պետականություն, որն ամեն ինչից թանկ է. 168.am
Հայաստանում կատարվել է ծանրագույն հանցագործություն, որը բացահայտել է մեկ այլ՝ առավել ծանր հանցագործություն։ Եթե հանցագործները չգաղտնալսեին Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի՝ հուլիսի 27-ի երկար-բարակ խոսակցությունը, չէինք իմանա, որ բարձրագույն մակարդակով ձեռնոց է նետվել ՀՀ արդարադատության համակարգին։
Պատվեր՝ Բաղրամյան 26-ից, Նալբանդյան 104-ից և Գրիգոր Արծրունու 13ա–ից
Նշված եռյակի հեռախոսազրույցում, որը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք կա։
Բերենք միայն փաստեր․
Արթուր Վանեցյան․ «Դատավորը զանգեց ինձ, ասեց՝ մի քիչ վախում ա էդկալանքը տա, ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլզանգ կտա–կասի, պարոն վարչապետ»:
Նիկոլ Փաշինյան․ «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորությունկա»:
Արթուր Վանեցյան․ «Քոչարյանի հետ կապված դատարանում հըլը լսում են, հես ա կտան բանը, Քոչարյանը կլինի»:
Ավելի ուշ դարձյալ զրուցում է Փաշինյան-Վանեցյան զույգը։
Արթուր Վանեցյան․ «Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոնվարչապետ, հես ա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման, մնացածսաղ հանգիստ ա»։
Հարց․ Ի՞նչ գիտի Արթուր Վանեցյանը, որ կալանքի որոշում է լինելու, այն էլ՝ «հես ա»։ Փաստորեն, ոչ միայն հրահանգվել է որոշում կայացնել, այլև՝ կոնկրետ ժամկետ է նշվել, թե օրվա ո՞ր ժամին պետք է տալ։
Ավելին՝ ըստ գաղտնալսված զրույցի՝ դատավորին տվել են գործը, որպեսզի ուսումնասիրի, տեսնի՝ որտե՞ղ են հիմքերը թույլ, զանգի-ասի, որ ավելի հիմնավոր բան գրեն։
Հատված՝ Վանեցյան-Խաչատրյան զույգի զրույցից․
Արթուր Վանեցյան – Հա, ախպեր ջան։ Ընգեր, ռուսները շատ ծանր ենտանում, ընգեր, շատ ոռի, կարող ա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետինասեցի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ–իդիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։
– Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառեն։
– Հը, գրավ թող կիրառեն երևի թե, կամ՝ ստորագրություն խափանման միջոցընտրեք։
– Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր։ Գիտե՞ս խի, թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, էլի, հիմնավոր կասկածին չկպնեն։
– Հա։
– Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմ, դատավորին ասե՞մ։
– Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ինչ ենք անում։
Վարչապետին ենթակա ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը որոշում են, թե բոլորովին պատվեր չստացող, անկախ դատավորն ի՞նչ որոշում պետք է կայացնի։
Ի դեպ, այս գաղտնալսումը հիմնավորեց նաև մեր նախկին տեսակետը, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսում Արթուր Վանեցյանը բոլորովին ազնիվ չէ։
Սեպտեմբերի 11-ի ասուլիսում, երբ նոր էր հրապարակվել առաջին մասը, Վանեցյանն անդրադառնալով այն կտորին, որտեղ խոսում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը քննող առաջին ատյանի դատավորին հեռախոսով պատվեր տալու մասին, ասում է․ «Դա անհերքելի փաստ է, բոլորն էլ կարող են տեսնել, որ ես դատավորի հետանգամ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել»։ Իսկ գաղտնալսման երկրորդ հրապարակման մեջ Վանեցյանը կոնկրետ խոսում է դատավորին զանգելու մասին․ «Դատավորին ինչպետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենքանում…»։
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Ինչպես արդեն նշեցինք, նրանք որոշում են ոչ միայն դատավորի որոշման բովանդակությունը, այլև ժամանակը։ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ նիստը եղավ կեսգիշերին։ Ինչո՞ւ։ «Ինչու»-ի պատասխանը՝ տալիս են Վանեցյանն ու Խաչատրյանը։ Հատված՝ զրույցից․
Սասուն Խաչատրյան․ Ժամը 3-ին ա նիստը, ընգեր, ժամը 3-ին ա նիստը։
Արթուր Վանեցյան․ Ասա՝ թող հետաձգեն նիստը։
– Էլի՞ հետաձգեն։
– Թող նիստը հետաձգեն, թող վարչապետը մի հատ իրա բանից դուրս գա, նիստից դուրս գա, թող դուրս գա հետը խոսանք, ես խոսացի, բայց դե ամենդեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք՝ ինչ ենք անում։
– Լավ հա, մի հատ էլ խոսա, որովհետև կարող ա լուրջ վնաս տանք։
– Հես ա ես բանին կասեմ՝ թող բան անեն ապեր, հետաձգեն հըլըԽաչատուրովի, կամ դու ասա, նայի՝ մեկ ա։
– Ուզում ես՝ դու ասա էլի։
– Ես կասեմ հես ա։
Իսկ թե «բանն» ո՞վ էր, որ պիտի «բան աներ», արդեն որևէ բանի կասկած չի թողնում։
Վարչապետը շուռ է տալիս փաստերը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում գաղտնալսմանը․ «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակըսեղմվում է, որ այն, ինչ խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն էդառնալու ԱԺ ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չիպլստալու»:
Ստոպ, մի րոպե։ Ո՞րն է կոռումպացված համակարգը։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք դատարաններին «վերևներից» զանգում էին, կային հազար ու մի խոսակցություններ, որոնք ոչ ոք չի հերքում, նույնիսկ՝ նախորդ իշխանություններն իրենք։ Իսկ այն, որ այսօր են զանգում, կան անհերքելի ապացույցներ և այդ ապացույցները հերքել փորձող խոսակցություններ։
Փաշինյանը հրահանգ է տալիս Վանեցյանին, Վանեցյանը՝ Սասուն Խաչատրյանին, նա՝ դատավորին, Վանեցյանը ևս «դաբավըչնի»՝ դատավորին։ Սա կոռուպցիոն համակա՞րգ է, թե՞ ոչ։
Ո՞ւմ եք ծաղրում։
168.am
ՄԱՐՏԻՆ ԶԱՔԱՐՅԱՆ