Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ինքնաշեն վառարանի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է

Dec 07, 2018 Comments Off on Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ինքնաշեն վառարանի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուսալեռ գյուղ, որտեղ Տիգրան Մեծի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մահացած քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը ինքնաշեն պատրաստված վառարանի՝ դեռևս չպարզված հանգամանքներում պայթելու հետևանքով նույն տան բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1-ին, 2-րդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն տան բնակիչ՝ 61-ամյա Ազատուհի Ա.-ն։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: