«ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին հետաքրքիր էր կազմակերպված, կիրառվեց «այկիդոյի» սկզբունքը». Արամ Նավասարդյան

Dec 07, 2018 Comments Off on «ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին հետաքրքիր էր կազմակերպված, կիրառվեց «այկիդոյի» սկզբունքը». Արամ Նավասարդյան

Հայաստանում GALLUP International  association»-ի անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել,թե չէր սպասում, որ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին:

«Ես կարծում էի, որ ՀՀԿ-ն պետք է զերծ մնար այս ընտրություններին մասնակցությունից, բայց դա, իհարկե, նրանց որոշումն էր, բայց այդ սև-սպիտակի խաղի կանոների ընդունումը ճիշտ որոշում էր: ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին հետաքրքիր էր կազմակերպված, կիրառվեց «այկիդոյի» սկզբունքը, որ ոչ թե փորձեցին պայքարել, այլ հարվածի ուժը փորձեցին կիրառել իրենց օգտին և սև-սպիտակը լավ խաղարկեցին, բայց բոլոր կուսակցությունները քննադատում էին ՀՀԿ-ին: Երկրում իրավիճակ է փոխվել, և այն պատկերը, որ գրանցվել է, համահունչ է մեր հասարակության կարծիքի հետ»,- տեղեկացրել է նա:

Ինչպես հայտնել է` ըստ հարցումների՝ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով կստանա ձայների 1.3%-ը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: