««Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն սիամական երկվորյակի տպավորություն են թողնում». Սամվել Ֆարմանյան

Dec 07, 2018 Comments Off on ««Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն սիամական երկվորյակի տպավորություն են թողնում». Սամվել Ֆարմանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Այսօր, որպես քաղաքական գործընթացներին հետևող դիտորդ, կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։ Եվ ես ցանկանում եմ անկեղծորեն բարձր գնահատել իմ գործընկերների քաղաքական հասունությունը, պատրաստվածությունը, նաև քաղաքական արիությունն ու սկզբունքայնությունը՝ կուսակցության համար ստեղծված ոչ միանշանակ, շատ բարդ քաղաքական իրավիճակում՝ իրենց վրա կրելու այդ մեծ պատասխանատվությունը։ Այն, ինչ արեցին իմ գործընկերները, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար»։

Անդրադասռնալով դետկեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցությանն ու ապագա դերակատարությանը՝ Սամվել Ֆարմանյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն նախընտրական այս քարոզարշավում սիամական երկվորյակի տպավորություն են թողնում:

«Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, միանշանակ, արժեքավոր կլինի հատկապես Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես ապագա իշխանություն։ Այսօր նման քաղաքական մթնոլորտում, քաղաքական համակարգի դեֆորմացիայի պայմաններում ունենալով միանշանակորեն անփորձ և ճարահատյալ քաղաքական թիմ, զրկվել նաև ՀՀԿ ֆրակցիայի ներկայությունից խորհրդարանում, դա, վստահաբար, դրական ազդեցություն չի ունենա նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար», – նշել է Սամվել Ֆարմանյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: